Ռուսական օդուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներն ուղ...
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Մի-8 և Մի-24 ռազմական ավիացիոն ուղղաթիռների անձնակազմերը սկսել են ուղեկցել խաղաղապահ ստորաբաժանումների ռազմական շարասյուները, որոնք շարժվում են Ղարաբաղյան հակամարտության գոտի, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
 
Ուղղաթիռային էսկադրիլիայի օդաչուները կատարել են Էրեբունու օդանավակայանից դեպի Գորիս և Ստեփանակերտ ընթացող խաղաղապահ ուժերի շարասյուներն ուղեկցելու խնդիրներ:
 
Ուղղաթիռների խումբը նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և ռազմական գործողությունների վերահսկման գոտիների օդային մոնիտորինգ իրականացնելու, ինչպես նաև խաղաղապահ զորակազմի նյութատեխնիկական սարքավորումները և անձնակազմը դժվարամատչելի տարածքներ հասցնելու համար: