Ռուսական կողմը գոհ է բանակցությունների արդյու...

Ստամբուլում անցկացված ռուս-ուկրաինական բանակցություններից հետո ռուսական պատվիրակության ղեկավարը հայտարարություն է արել, որում նշել է, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից և պատրաստ են շարունակել շփումները:

Մեդինսկին հաստատել է, որ «առաջիկա օրերին» տեղի կունենա գերիների լայնածավալ փոխանակում՝ «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով: Ռուսական պատվիրակության ղեկավարը վստահեցրել է, որ հաշվի կառնեն ուկրաինական կողմի խնդրանքը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև ուղիղ բանակցություններ սկսելու վերաբերյալ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կողմերից յուրաքանչյուրը ներկայացնի հրադադարի իր տեսլականը։ Բանակցությունները կշարունակվեն դիրքորոշումները ներկայացվելուց հետո: