Ռուս ուղղափառ եկեղեցին մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու գործերին բացահայտ միջամտելու Հայաստանի իշխանությունների փորձերով և անընդունելի է համարում հավատացյալների շրջանում արհեստական պառակտում ստեղծելու փորձերը, ըստ Ռուսաստանի արտաքին եկեղեցական հարաբերությունների վարչության՝ չորեքշաբթի Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրասի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների վարչության նախագահ Վոլոկոլամսկի մետրոպոլիտ Անտոնին։
«Զրույցի ընթացքում Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների վարչության նախագահը աջակցություն է հայտնել արքեպիսկոպոս Եզրասին Հայ եկեղեցու վրա ներկայում գործադրվող ճնշման առնչությամբ։ Միտրոպոլիտ Անտոնին ընդգծել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին խորապես մտահոգված է Հայաստանի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչների կողմից եկեղեցական գործերին բացահայտ միջամտելու փորձերով և անընդունելի է համարում հավատացյալների շրջանում արհեստական պառակտում հրահրելու փորձերը»,- նշված է կայքում։
Եզրաս արքեպիսկոպոսը Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների վարչության ղեկավարին հայտնել է Հայ Առաքելական Եկեղեցու ներկա վիճակի մասին և Մոսկվայի Պատրիարքությանը շնորհակալություն հայտնել համերաշխության համար։



