Ռուս խաղաղապահները Ստեփանակերտ են ուղեկցել փա...

Փախստականներով 24 ավտոբուսից բաղկացած շարասյունը, որը ժամանել էր Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ, ուղեկցվել է Ռուսաստանի խաղաղապահների և ռազմական ոստիկանության կողմից, այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

Փախստականների վերադարձի և շփման գծով նրանց տեղաշարժի անվտանգությունը կազմակերպվել է Միջգերատեսչական մարդասիրական արձագանքման կենտրոնի ղեկավարության և վերահսկողության ներքո:

Նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 1,7 հազար տեղի բնակիչ, որոնք ավելի վաղ ստիպված էին լքել իրենց տները:

Քաղաքում օպերատիվ խումբ է տեղակայվել գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի ղեկավարությամբ: