Ռուս խաղաղապահներով եւս 8 ինքնաթիռ է ժամանել...

Նոյեմբերի 11-ին ռուս խաղաղապահներով եւս 8 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Երեւան, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Իլ-76 եւ Ան-124 ինքնաթիռները տեղափոխել են ավելի քան 120 զինծառայողի, զրահապատ մարտական մեքենաներ, բարձր անցանելիություն ունեցող բեռնատար մեքենաներ եւ նյութատեխնիկական ապահովության միջոցներ:

Նշվում է, որ անձնակազմը սկսել է նյութական միջոցների, զրահապատ մարտական մեքենաների եւ ավտոմոբիլային տեխնիկայի բեռնաթափումը: Էրեբունի օդանավակայան ժամանելուց հետո 300 կիլոմետրանոց երթարշավ են իրականացրել եւ ավարտին են հասցնում Գորիս բնակավայրի շրջանում կենտրոնացումը:

Խաղաղապահ խնդիրների լուծման, հնարավոր միջադեպերի կանխման եւ ռուս զինծառայողների անվտանգության ապահովման համար կազմակերպվել է շարունակական փոխգործակցություն Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբերի հետ: Հաստատվել է ուղիղ կապ: