Ռումինիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Sea Shield...

Ռումինիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Sea Shield 2026» («Ծովային վահան 2026») զորավարժությունները։ Այս մասին հայտնել է Agerpres գործակալությունը։ Կոնստանցա նավահանգստում տեղի ունեցած բացման արարողությանը մասնակցել է պաշտպանության նախարար Ռադու Միրուցան։

Մանևրները կանցկացվեն մարտի 23-ից ապրիլի 3-ը, որոնցում շուրջ 2,5 հազար զինծառայողներ կմասնակցեն ՆԱՏՕ-ի 13 երկրներից՝ Բուլղարիայից, Գերմանիայից, Հունաստանից, Իսպանիայից, Իտալիայից, Կանադայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից և Ֆրանսիայից։ Կներգրավվեն 48 նավ, 64 մարտական մեքենա, 10 ինքնաթիռ և 10 ԱԹՍ։

Ռումինիայի ռազմածովային ուժերից զորավարժություններին մասնակցում են մոտ 1,5 հազար զինվորականներ՝ 33 ծովային և գետային նավերով (այդ թվում՝ 3 ֆրեգատ), 14 մարտական մեքենաներով, 4 ԱԹՍ-ներով և 2 տախտակամածային ուղղաթիռներով։

«Ռումինիայի ՌԾՈւ-ի կողմից կազմակերպված մանևրները կանցկացվեն ծովային, գետային, ստորջրյա, ցամաքային և օդային միջավայրերում, - նշում է Պաշտպանության նախարարությունը: - Դրանք կներառեն համալիր սցենարներ՝ հարմարեցված անվտանգության ներկայիս մարտահրավերներին»։ Զորավարժությունների նպատակն է «մասնակից կառույցների միջև փոխգործակցության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև պաշտպանության, հասարակական կարգի և ազգային անվտանգության համակարգի բոլոր հաստատությունների գործողությունների օպտիմալացումը»։