
Ռուբինյանը գլուխը կախ գնում է Քըլըչի հետ հանդիպման, և Քըլըչն ինչ ասում է, կատարում է, իսկ մենք ԱԺ-ում երբեք գլուխներս կախ չենք եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սերան Օհանյանը։
Անդրադառնալով աշնանային նստաշրջանին մասնակցել-չմասնակցելու հարցին՝ նա նշեց, որ իրենց մանդատներն օգտագործել են ըստ նշանակության՝ հեռացնելու գործող իշխանություններին։