Ռուբեն Վարդանյանը քննադատել է Աննա Հակոբյանին...

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հուշիկ քայլերով փորձում է տեղավորվել ընդդիմության դաշտում։ Նա իհարկե միանգամից չի մտնում Փաշինյանին քննադատողների դաշտ, այլ սկսում է առաջին քայլն անել Աննա Հակոբյանին քննադատելով, այն էլ առանց անունը նշելու։ Երեկ ապրիլի 7-ի հետ  կապված իր շնորհավորական տեքստում Ռուբեն Վարդանյանը մասնավորապես ասել է․ «Հայաստանում կան անձինք, որոնք կարծում են, թե իբր հայ կանայք դժբախտ են: Դա այդպես չէ: Հայ կանայք իսկապես սիրված են, նրանք շատ լավ գիտեն ինչ են երջանկությունը և ընտանեկան արժեքները»:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ հայ կանանց «դժբախտ» լինելու մասին խոսել էր Աննա Հակոբյանը․ «Մենք չենք ուզում երջանիկ լինել, մեզ սովորեցրել են, որ երջանկությունն անառակների բանն է»,- ասել էր նա։

Սա մեծ քայլ է դեպի ընդդիմադիր դաշտ Ռուբեն Վարդանյանի համար։ Իսկապես պետք է գնահատել նրա քաջությունը, որ համարձակվել է թեկուզ անանուն, բայց խոսել Աննա Հակոբյանի մասին։ Միայն հուսանք, որ Վարդանյանի քննադատության հաջորդ թիրախը չի լինի Մարիամ Փաշինյանը, այլ կլինի հենց Նիկոլ Փաշինյանը, ով Հայաստանին պատած դժբախտությունների գլխավոր մեղավորն ու պատասխանատուն է։