Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում ընթանում է գրող, հրապարակախոս, հասարակական ու քաղաքական գործիչ Զորի Բալայանի Զորի հոգեհանգստի արարողությունը։
Քիչ առաջ այստեղ այցելեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այստեղ է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նույն խմբակցությունից Լիլիթ Գալստյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 91 տարեկանում մահացել է Զորի Բալայանը:
Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 8–ին, ժամը 13:00-ին նույն վայրից։



