Վերաքննիչ դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքների քննումը:
Նիստից հետո ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը որոշակի հարցերի վերաբերյալ ներկայացրել է իր դիրքորոշումը, սակայն իր հիմնական ելույթը դեռ չի ունեցել: Այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց ապրիլի 9-ին՝ ժամը 14։30–ին։
Պաշտպանական խումբն ակնկալում է, որ Քոչարյանը ելույթ կունենա ապրիլի 9-ին։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:



