Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը սխալ է, նա քնն...

«168 ժամը» գրում է.

«Երեկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հանդիպել և զրուցել է տպագիր մամուլի խմբագիրների հետ։

Հարցին՝ Ձեր պաշտոնավարման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ եղե՞լ են արդյոք կոնկրետ հանձնարարականներ ինչ-որ բան գտնել և նստացնել, պատասխանել է․ «Կոնկրետ հանձնարարականներ եղել են ընդհանուր, բոլորի նկատմամբ։ Ես չեմ ուզում մասնավորեցնել․․․»։

Անդրադառնալով Ռ․ Քոչարյանի կալանավորման հանգամանքներին՝ ասել է․ «․․․Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, ընտրված է սխալ, և նա երբևիցե որևէ իր քայլով չի ցույց տվել, թե խուսափում է քննությունից։ Ճիշտ կլիներ՝ Ռոբերտ Քոչրայնաի խափանման միջոցը վերանայվեր, դա նաև կթուլացներ լարվածությունը, հասարակության որոշ հատվածներում և միայն կնպաստեր գործի լիարժեք բացահայտմանը»։

Ա․ Վանեցյանն առաջիկայում նոր ստեղծվող կուսակցությամբ մուտք կգործի ակտիվ քաղաքականություն։

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում»: