ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդ...

Մոսկվան Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդ Անդրիան Քոգիլին պերսոնա նոն գրատա է հայտարարել՝ ի պատասխան Լոնդոնի նմանատիպ քայլի։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով ՌԴ արտգործնախարարության տարածած հայտարարությանը։

«Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան պաշտպանական կցորդ Անդրիան Քոգիլը հայտարարվել է պերսոնա նոն գրատա՝ ի պատասխան Լոնդոնի նմանատիպ քայլի։ Նա մեկ շաբաթվա ընթացքում պետք է լքի Ռուսաստանի Դաշնության տարածքը», - նշվում է հաղորդագրության մեջ: