ՌԴ-ում վառելիքով լի 18 վագոն դուրս է եկել ռել...

Մոտեցող գնացքի առջև երկաթգծեր դուրս եկած ավտոմեքենայի պատճառով Սմոլենսկի մարզի երկաթուղային անցման վրա վթար է տեղի ունեցել, հայտնում է Մոսկվայի երկաթուղու մամուլի ծառայությունը։

Մոսկվայի երկաթուղու Ռուդնյա և Գոլինկի կայարանների միջև բեռնատար ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել երկաթուղային անցում՝ մոտեցող բեռնատար գնացքի առջև։

Միջադեպի հետևանքով, նախնական տեղեկությունների համաձայն, ռելսերից դուրս են եկել շոգեքարշը և բենզին տեղափոխող 18 վագոն, ինչի հետևանքով բեռը բռնկվել է։

Միջադեպի հետևանքով վնասվածքներ է ստացել շոգեքարշի անձնակազմը, իսկ մեքենավարը և օգնական մեքենավարը տեղափոխվել են հիվանդանոց։

Այս հատվածում գնացքների երթևեկությունը դադարեցվել է։

Նշենք, որ Բելառուսից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ուղևորատար գնացքներն ընթանում են այս երկաթուղային երթուղով։