ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ Սևաստոպոլի վրա հարձակման գործով։

ՌԴ ԱԳՆ-ում դեսպանին զգուշացվել է, որ Վաշինգտոնի գործողությունները, որոնք ուղղված են Ուկրաինայի իշխանություններին ռազմական գործողությունները շարունակելու խրախուսմանը, անպատիժ չեն մնա: