
ՌԴ-ի և Թուրքիայի տեսակետները բացարձակ համընկնում են այն հարցում, որ փոխգործակցությունը պետք է կառուցել փոխշահավետության, փոխհարգանքի և շահերի հավասարակշռության վրա. այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
Մատվիենկոն փետրվարի 26-27-ը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում։
«Այստեղ մենք ունենք տեսակետների բացարձակ համընկնում. գլխավորը աշխատանքը կառուցելն է փոխշահավետության, փոխադարձ հարգանքի վրա և շահերի հավասարակշռությամբ՝ հաշվի առնելով միմյանց ազգային շահերը, և այդ ժամանակ մենք հաջողության կհասնենք», - ասել է նա Թուրքիայի խորհրդարանի նախագահ Քուրթուլմուշի հետ հանդիպումից հետո։