ՌԴ փոխարտգործնախարարը հաստատել է Պուտինի՝ Իրա...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Իրան, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Այցի ճշգրիտ ամսաթվերը հնարավոր չէ ասել, բայց նախագահն ընդունել է հրավերը և կայցելի Իրան», – իրանական ISNA լրատվական գործակալությանը ասել է Ռուդենկոն։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Մոսկվան և Թեհրանը պատրաստվում են Ռուսաստանի նախագահի այցին։ Կրեմլը նշել է, որ Պուտինը հրավիրվել է այցելել Իրան պաշտոնական կամ աշխատանքային այցով, սակայն ուղևորության ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն։ Վերջին անգամ Ռուսաստանի նախագահը Իսլամական Հանրապետություն է այցելել 2022 թվականի հուլիսին՝ Թեհրանում կայացած Աստանայի յոթերորդ ձևաչափի հանդիպմանը մասնակցելու համար։ Ընդհանուր առմամբ, նա հինգ անգամ այցելել է Իրան։