Հրադադարը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով, լրագրողներին ասել է ՌԴ ՊՆ խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվում է խաղաղապահ ուժերի ռուսական զորամիավորման խնդիրների կատարումը: Հյուսիսային և հարավային պատասխանատվության գոտիներում 23 դիտակետերում իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ և ռուս խաղաղապահների կողմից հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով», - ասել է նա:



