Ռուսաստանի նախագահական ընտրությունները կտևեն երեք օր՝ մարտի 15-ից 17-ը, հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան։
«Բանաձևի նախագծով նախատեսվում է նախագահական ընտրությունների քվեարկություն եռօրյա ժամկետում՝ 2024 թվականի մարտի 15, 16, 17»,- ասաց նա։
Եռօրյա ձևաչափի մասին որոշումը ԿԸՀ անդամների կողմից ընդունվել է վարչության պետի նախաձեռնած քվեարկության ժամանակ։
Պամֆիլովան նշել է, որ այս ձեւաչափն արդեն ավանդական է դառնում ռուսական ընտրական համակարգի համար։ Նա հիշեցրեց, որ առաջին անգամ համաճարակի ժամանակ կիրառվել է եռօրյա քվեարկություն՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար։