Ռուսաստանը «Պռոշյանի կոնյակի գործարանին» կարող է զրկել ներմուծման լիցենզիայից՝ կեղծված արտադրանքի պատճառով, տելեգրամյան իր ալիքում գրել է ռուսաստանցի հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովը։
«Ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկման դաշնային ծառայությունը ստուգումից հետո կասեցրել է գործարանի լիցենզիան՝ լուրջ խախտումներ հայտնաբերելու պատճառով։
Պարզվել է, որ ներմուծվող «կոնյակը» չի համապատասխանում ԳՕՍՏ չափանիշներին։ Ծառայությունը դիմել է դատարան՝ լիցենզիան կասեցնելու և հնարավոր է՝ ամբողջությամբ չեղարկելու համար։ Գործը քննվում է արբիտրաժային դատարանում»,- գրել է Սոլովյովը։



