ՌԴ-ն փորձելու է խելքի բերել այն հայ քաղաքական...

Երևանի հակառուսական հայտարարությունների, ռուսաց լեզվի հալածանքների և Ռուսաստանի թշնամիների հետ մերձեցման պատճառով, Հայաստանը լիովին կարող է կորցնել ԵԱՏՄ-ին անդամակցությունից ստացվող առավելությունները։ Մոսկվան չի կարող անպատասխան թողնել այդ ամենը։ Այս մասին «Հայաստանն առանց Ռուսաստանի և Ռուսաստանն առանց Հայաստանի. պատճառներ, արդյունքներ և հետևանքներ» թեմայով կլոր սեղանի շրջանակում հայտարարել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը։

«Այն առավելությունները, որոնցից օգտվում էր Հայաստանը, և որոնք Հայաստանի ներկայիս ղեկավարությունն օգտագործում էր այդ թվում նաև ներքին քաղաքականության մեջ՝ կապված ԵԱՏՄ-ին անդամակցության հետ, կարող են շատ հեշտությամբ անհետանալ։ Պատճառն այն է, որ հակառուսական բնույթի հայտարարությունները, ռուսաց լեզվի հալածանքները, կտրուկ հակառուսական արտահայտությունների փորձերը, ինչպես նաև Զելենսկու հետ ջերմ գրկախառնությունները, բնականաբար, չեն կարող անպատասխան մնալ Ռուսաստանի Դաշնության կողմից»,- ասել է պատգամավորը։

Տոլստոյն ընդգծել է նաև, որ ՌԴ-ն հետևողականորեն միջոցներ է ձեռնարկելու և փորձելու է «խելքի բերել այն հայ քաղաքական գործիչներին, որոնք որոշել են, թե կարող են գոյատևել առանց Ռուսաստանի»։