ՌԴ-ից Ղարաբաղ է ուղևորվել ռուս խաղաղապահներով...

ՌԴ Ուլյանովսկից Ղարաբաղ է ուղևորվել ռուս խաղաղապահներով 9-րդ Ил-76 օդանավը, հայտնում է ТАСС-ը՝ ՌԴ ՊՆ-ին հղումով:

Նշվում է, որ օդանավերը տեղափոխում են անձնակազմ, ավտոմոբիլային տեխնիկա, զրահափոխադրիչներ և նյութական միջոցներ:

Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ ռուսական կոնտինգենտը, համաձայն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթի, կընդգրկի 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: