Ռուսական ռազմական հետախուզության (ГРУ) 74455 զորամասի Sandworm հաքերային խումբը նոր մեթոդներ է կիրառել Ուկրաինայի էլեկտրակայանները խափանելու համար։ Այս մասին ասվում է կիբերանվտանգության ոլորտում մասնագիտացած ամերիկյան Mandiant ընկերության հետազոտության մեջ։
Mandiant-ը ուսումնասիրել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին և 12-ին Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքների վրա հարձակումները և պարզել, որ դրանք իրականացվել են մի քանի փուլով։ Նախ հաքերները ներթափանցել են համակարգչային համակարգ և մի քանի ամիս ուսումնասիրել այն։ Հոկտեմբերի 10-ին հարձակվողներին հաջողվել է հեռակա կարգով անջատել ենթակայաններից մեկի անջատիչները: Միևնույն ժամանակ, ռուսական զորքերը զանգվածային հրթիռային հարձակումներ են իրականացրել Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքների վրա, ասվում է հետազոտության մեջ։