ՌԴ Արմավիր քաղաքում 11-րդ դասարանի շրջանավարտները մայիսի 23-ին գրականությունից պետական միասնական քննություն են հանձնել։ Արդյունքները հայտնի են դարձել հունիսի 4-ին։
Գրականությունից առավելագույն միավոր են հավաքել շրջանավարտներ Ստեֆանի Աղաջանյանը, Սաթենիկ Մարաբյանը և Ռուսլան Աչոյանը: