Ռաֆիկ Մաշադյանն ազատվել է ՊԵԿ նախագահի առաջին...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռաֆիկ Մաշադյանն ազատվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Ռաֆիկ Մաշադյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,– ասվում է որոշման մեջ։