Քըրքի սպանությունից հետո Մասկը հայտարարել է,...

Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ձախերը հանդիսանում են «սպանության կուսակցություն»: «Ձախերը սպանության կուսակցություն են», - գրել Է նա X-ում: Այս կերպ Մասկը մեկնաբանել է հարթակի օգտատերերից մեկի հրապարակումը՝ ամերիկացի պահպանողական գործիչ Չարլի Քըրքի դեմ մահափորձի մասին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին լրատվամիջոցները, Քըրքը կրակոցներ է ստացել Յուտա նահանգի Օրեմ քաղաքի համալսարանում իր ելույթի ժամանակ։ Նա հոսպիտալացվել է, սակայն նրան փրկել չի հաջողվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի ուշ հայտարարել է, որ Քըրքը մահացել է։

31-ամյա Քըրքը Թրամփի ակտիվ կողմնակիցն էր և ինչպես նշում է Associated Press-ը, նշանակալի ներդրում է ունեցել հանրապետականի վերջին նախագահական ընտրություններում տարած հաղթանակում: Ակտիվիստը բազմիցս դեմ է արտահայտվել Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության տրամադրմանը։