Քուվեյթում կարևոր օբյեկտի վրա իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով չորս մարդ է վիրավորվել, հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։
Գերատեսչության տվյալներով՝ Քուվեյթի զինված ուժերը որսացել են Իրանից արձակված և ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտի ուղղությամբ թռչող մի քանի «թշնամական անօդաչու թռչող սարք»։
Հարձակման հետևանքով չորս մարդ բեկորային վնասվածքներ է ստացել։ Տուժածների թվում են Քուվեյթի մեկ, Իտալիայի երկու և Պակիստանի մեկ քաղաքացի։
Բոլոր չորս տուժածները տեղափոխվել են հիվանդանոց՝ բժշկական օգնություն ստանալու համար, ասվում է նախարարության հայտարարության մեջ։



