Քուվեյթը հայտարարել է, որ թևավոր հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել երկրի հարավում գտնվող Մուբարաք ալ Քաբիր նավահանգիստը, որը կառուցվում է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Նավահանգիստը նյութական վնաս է կրել, տուժածներ չկան։
Ըստ գործակալության՝ սա մերձավորարևելյան հակամարտության ընթացքում Չինաստանի հետ կապված նախագծի վրա հարձակման առաջին դեպքն էր։
Մարտի 27-ին ավելի վաղ հարձակման էր ենթարկվել Քուվեյթի Շուվեյխ նավահանգիստը, որը երկրի գլխավոր ծովային առևտրային հանգույցն է։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագրի զարգացման համար։ Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաներին, էներգետիկ օբյեկտներին ու ենթակառուցվածքներին։



