Քուվեյթի միջազգային օդանավակայանում հրդեհ է բ...

Քուվեյթի միջազգային օդանավակայանում անօդաչու թռչող սարքերն ընկել են վառելիքի բաքի մեջ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հաղորդել է երկրի քաղաքացիական ավիացիայի վարչությունը։

Վարչության ներկայացուցիչ Աբդուլա ալ Ռաջիի խոսքով՝ գրոհը հանգեցրել է նյութական վնասի, զոհերի մասին առայժմ տեղեկություններ չկան։

Միջադեպի վայր են ուղարկվել հատուկ բրիգադներ՝ հրդեհը մարելու համար, հավելել է նա:

Սա արդեն երրորդ նման դեպքն է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից և Իրանի պատասխան գրոհների սկսվելուց ի վեր։

Քուվեյթի միջազգային օդանավակայանը ռազմական գործողությունների սկզբից ի վեր դադարեցրել է աշխատանքը։ Բոլոր չվերթերը վերաուղղորդվել են Սաուդյան Արաբիա։