Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն...

Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են սուր շնչառական վարակների զարգացման առումով։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

Ո՞վքեր են բարձր ռիսկի խմբում`

Սրտի, թոքերի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցողները

Շաքարային դիաբետ ունեցող անձինք

Տարեցները և իմունային անբավարարություն ունեցող անձինք:

Գրիպի հիմնական ախտանշաններն են`

Գլխացավ

Մկանացավեր

Ջերմության կտրուկ բարձրացում

Ցավ կոկորդում, չոր հազ

Հնարավոր են նաև լուծ և փսխումներ:

Տարեցների և իմունային անբավարարություն ունեցող անձանց մոտ ախտանշանները կարող են լինել ոչ բնորոշ՝ արտահայտվելով գիտակցության խանգարումներով կամ քրոնիկ հիվանդության սրացմամբ՝ առանց ջերմության բարձրացման։

Ինչու՞ պետք է քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ պատվաստվեն սեզոնային գրիպի դեմ`

Նվազեցնում է գրիպով հիվանդանալու հավանականությունը

Կանխում է քրոնիկ հիվանդության սրացումը

Նվազեցնում է հոսպիտալացման անհրաժեշտությունը:

Եթե ունեք քրոնիկ հիվանդություն և նկատում եք սուր շնչառական վարակի նշաններ, անհապաղ դիմե՛ք ձեր տեղամասային բժշկին։ Ուշացած կամ ինքնաբուժման հետևանքով բարդացած դեպքերը կարող են ծանր հետևանքներ ունենալ։