«Քրեական գործը նոր ենք ստացել, երեկ ենք ստացել դեռևս ուսումնասիրում ենք, այդ գործով այս պահին ոչ մի մեկնաբանություն չեմ անի, իսկ ինչ վերաբերվում է անձին հարցաքննելու իրավունքին՝ հարցաքնելու իրավունք ունենք բոլորին: Հարցաքնելու համար ՍԴ-ի թույլտվությունը հարկավոր չէ»,-այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված գործին:
Սասուն Խաչատրյանը պնդում է, որ իրենց գործողություններում քաղաքական ենթատեքստ չկա․«Ես մի քանի առիթներով ասել եմ, որ ՀՔԾ-ն քաղաքական վերահսկողությունից դուրս է աշխատում, ղեկավարվում է միայն օրենքով, իսկ ինչ վերաբերվում է՝ նրա պաշտպաների հայտարարություններին, խոսքը վերաբերվում է Արա Բաբլոյանի պաշտպաններին. Ես մի քանի առիթներով ասել եմ, որ պաշտպանները օրենքով չարգելված միջոցներով պաշտպանել իր վստահորդին, պաշտպանները ընտրել են այդ ճանապարհը»:
Արսեն Բաբայանի կալանավորման մասին խոսելով Սասուն Խաչատրյանն ասաց․«Յուրաքանչուր կոնկրետ դեպքում քննիչն է գնահատում, թե՞ որ խափանման միջոցն է իզորու ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը: Տվյալ դեպքում գործը քննող քնիչը եկել է այն եզրահանգման, որ Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովել միայն կալանավորմամբ»:



