ՔՊ ում ժողովրդին «էշի տեղ են դնում», բայց իրա...

2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի Սահամնադրության փոփոխության պահանջ առաջին անգամ հնչեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Միայն թշնամական պետության ղեկավարի հայտարարությունից հետո Փաշինյանը հիշեց ՀՀ Սահամնադրության փոփոխության անհրաժեշտության մասին։ Ընդ որում, սա սովորական փոփոխություն չէ, որ նախատեսվում է։ Փաշինյանը չի պատրաստվում կառավարման մոդել փոխել,  ասենք, խորհրդարանական կառավարումից  վերադառնալ նախագահական կառավարման, այլ ուզում է ազատվել Անկախության հռչակագրի հիշատակումից, որը առկա է Սահմանադրության նախաբանում, որից, ի դեպ, ազատվելն արդեն հակասահմանադրական է, քանի որ դա մայր օրենքի անփոփոխելի մասն է։ Հենց  Անկախության հռչակագիրը հիշատակող նախաբանից ազատվելու մասին հայտարարություններն են,  որոնք փաստում են, որ խնդիրը Ալիևի պահանջը կատարելն է։

Միայն այն, որ Սահմանադրության փոփոխություն պետք է կատարվի Ալիևի պահանջով, արդեն իսկ վստահություն է ներշնչում, որ հայ հասարակությունը դեմ է քվեարկելու դրան։ Իսկ հնարավոր սահմանադրական հանրաքվեի դեպքում, եթե քաղաքացիները դեմ քվեարկեն, ապա դա դառնալու է նաև Փաշինյանի նկատմամբ անվստահության արտահայտում, որը բերելու է իշխանության տապալման։ Այս ամենը հաշվի առնելով, իշխանությունները որոշել են գնալ անտրամաբանական ճանապարհով և փորձում են հանրությանը բացարձակ «էշի տեղ դնել»։ ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը օրերս հայտարարել է․ «Ադրբեջանի ներկայացուցիչները, հրաշալի իմանալով, թե ինչ ռեակցիա է դա բերելու Հայաստանում, ցանկանում են նմանատիպ հայտարարություններով թույլ չտալ Հայաստանում կատարել սահմանադրական բարեփոխումներ»։

Այս հայտարարությունը կարող է անել մարդը, որը իրեն լսողներին «էշի տեղ է դնում»։ Ուրիշ բացատրություն չի կարող լինել։ Ինչպես կարելի է հավատալ, որ Ադրբեջանին՝ Արցախի գաղափարը վերջնականապես ոչնչացնելուն խանգարող, ՀՀ Սահամանդրության նախաբանից հրաժարվելու գործընթացին խանգարում է հենց Ադրբեջանը։ Սրան անգամ միջին վիճակագրական ՔՊ-ականը չի կարող հավատալ, էլ ուր մնաց 5000-ամյա հայ ժողովուրդը։ ՔՊ-ն իհարկե փորձելու է քարոզչական այս թեզն օգտագործել, բայց վստահաբար հայ հասարակությունը ցույց է տալու, որ իրական էշերը իշխանության մեջ են։