ՔՊ նիստը դեռ չավարտված Ալեն Սիմոնյանը հեռացավ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը դեռ չավարտված հեռացել է: Նշենք, որ նիստը վարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ալեն Սիմոնյանի գնալուց 15 րոպե հետո հեռացավ նաեւ Նիկոլ Փաշինյանը, նա չցանկացավ պատասխանել, թե ինչ է քննարկվել նիստին, նաեւ չպատասխանեց՝ արդյոք ՔՊ նիստին քննարկվել է ԱԺ նախագահի պաշտոնանկության հարցը: