ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փակ նիստ...

Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունում այսօր՝ փետրվարի 26-ին, ժամը `17:00-ին  փակ  նիստ է հրավիրված:

Նիստը տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որին ներկա են լինելու կառավարության անդամներ, մասնավորապես, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, նաեւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ՊՎԾ նախագահ Ռոմանոս Պետրոսյանը: