
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«ՔՊ-ն մրմռում է․․․ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում իրենք սիրային մտերմիկ հանդիպում են ունենում թուրքերի հետ։ Միակ ընդդիմադիր պատգամավոր Lilit Galstian-ը, բնականաբար, սիրող սրտերի հանդիպմանը չի մասնակցում։ Փոխարենը, նստաշրջանին իր ելույթներով պահանջում է, որ ԵԱՀԿ-ն փաստահավաք առաքելություն ուղարկի Բաքու, անդրադառնում է Բաքվում հայ գերիների դեմ կիրառվող կտտանքներին ու դատավարություն կոչվող ֆարսին, քննադատում է Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը։ ՔՊ-ականներն այս ամեն ինչը այլևս չեն կարողանում կոծկել, թաքցնել հայ ժողովրդից։ Իրենց ելույթները կան, իրենց «խաղաղության» աղերսները կան․․․․ Բա պիտի լրատվամիջոցներին ու ընդդիմադիրներին քննադատեն, որ իրենց դիմակը պատռում են։ Այնպես որ իրենց հոգեցնցումները շատ բնական են, մի զարմացեք»։