65 կողմ և 1 դեմ ձայնով Ազգային ժողովի քպ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն ընտրվեց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Փակ և գաղտնի քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։
Նշենք՝ Ջուլհակյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Այդ պաշտոնը թափուր էր 2026 թվականի մարտից



