Քոչարյանի փաստաբանները ասուլիս կտան

Վաղը` նոյեմբերի 8-ին, ժամը 12:00-ին «Հայելի» ակումբում տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի մամուլի ասուլիսը։ Թեման` Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության շուրջ վերջին զարգացումները։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

Նշենք, որ պաշտպանական թիմը միջնորդությունը ներկայացրել էրնոյեմբերի 5-ին։