Անմեղության կանխավարկածի խախտման վտանգներ եղել են և դրանք մեր կողմից արձանագրվել են, որ կանխակալ գնահատականներ են տրվել թե երկրորդ նախպագահի, թե Մանվել Գրիգորյանի գործերով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Հարցին, թե արդյոք անմեղության կանխավարկածի խախտում եղել է Քոչարյանի մասով, թե ոչ, պաշտպանը նշեց, որ հունիսին ինքը հայտարարություն է արել այդ մասով և ասել, որ խնդիրներ են արձանագրվում անմեղության կանխավարկածի հետ կապված.
«Ես նշել էի, որ պաշտոնատար անձինք՝ հատկապես հանցավորության դեմ պայքարի ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձինք, պետք է զգույշ լինեն իրենց հայտարարությունում, որովհետեւ դա կարող է վնասել նաև այդ գործին, որն իրականացվում է»:



