Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանը կմնա կալանք...

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ նոյեմբերի 25-ին, մեկ ամսով երկարաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանի կալանքի ժամկետը: Այս մասին հայտնում է Նարեկ Մութաֆյան պաշտպան Վահե Եփրիկյանը։

Նախաքննական մարմնի միջնորդությամբ՝ Նարեկ Մութաֆյանը պետք է կալանքի տակ մնար եւս 2 ամիս, սակայն դատարանը միջնորդությունը բավարարել է մասնակի։