Քննիչը գրել է՝ Հայկ Հեքիմյանը կարող է մասնակց...

ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին, կալանավորելու մասին նախաքննական մարմինը երեք հիմք է նշել. թաքնվելու, նոր հանցանք կատարելու ու խոչընդոտելու հիմքերը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հեքիմյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։

Քննիչն ասում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված Հայաստանում տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր, մեծ է հավանականությունը, որ Հեքիմյանը կմասնակցի այդ միջոցառումներին եւ կրկին կկատարի հանցանք։ Այսինքն՝ նախաքննական մարմինն ասում է՝ մենք չենք ուզում ինչ-որ մեկը մասնակցի ցույցերին, դրա համար յուրաքանչյուր շանսի դեպքում ցույցին մասնակցած անձանց ուղղակի փորձում ենք ազատությունից զրկել» -ասաց փաստաբանը։