Քննարկվել են Հայաստան-Սլովենիա երկկողմ հարաբե...

Ապրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի Հանրապետության ԱԳ նախարարության պետական քարտուղար Մարկո Շտուցինի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Դավիթ Կարապետյանը զրուցակցին ներկայացրել է անվտանգային իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև անդրադարձ է կատարել առկա մարտահրավերներին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Սլովենիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ ԵՄ շրջանակներում փոխգործակցությունը: