
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի միջև։
«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր»,- ընդգծել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։
Բացի այդ, Բայրամովը և Կալլասը ընդգծել են երկկողմ հարաբերությունների ներուժը, քաղաքական երկխոսության ակտիվացման կարևորությունը, ներառյալ փոխայցելությունները, օրակարգային հարցերն առաջ մղելու համար և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։