Քննարկվել է ՌԴ-Չինաստան-Մոնղոլիա ձևաչափով համ...

Մոսկվան հատուկ ուշադրություն է դարձնում Ռուսաստան-Չինաստան-Մոնղոլիա ձևաչափով փոխգործակցությանը: Ինչպես  տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոնղոլիայի վարչապետ Գոմբոժավին Զանդանշատարի հետ հանդիպման ժամանակ։

«Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում նաև փոխգործակցությանը եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստան-Մոնղոլիա-Չինաստան։ Այսօր ես հաճույք ունեցա հանդիպելու ձեր գործընկերոջ՝ Պետ​​խորհրդի վարչապետի, ՉԺՀ կառավարության ղեկավարի հետ։ Մենք նաև նրա հետ խոսել ենք եռակողմ ձևաչափով մեր համագործակցությունը ընդլայնելու հնարավորության մասին», - ասել է Պուտինը։

Մոնղոլիայի վարչապետի հետ հանդիպումից առաջ Պուտինը հանդիպել էր Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ։