Քննարկվել է Լեհաստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայ...

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում բանակցություններ է վարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին հաղորդում են լեհական լրատվամիջոցները։

«Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը նվիրված է եղել նրա ելույթին, որը մեծ հանրային հետաքրքրություն է առաջացրել ամբողջ աշխարհում։ Ես նախագահ Դոնալդ Թրամփին ասացի, որ դա հիանալի ելույթ էր», - լրագրողներին ասել է Նավրոցկին: 

Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Լեհաստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության պահպանումը։

«Սա, իհարկե, լավ նորություն է մեզ համար: Կարծում եմ՝ հնարավոր է նաև զորքի թվի ավելացում, ինչը նույնպես լավ նորություն է ամբողջ Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանի համար», - ընդգծել է Լեհաստանի նախագահը։ 

Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ Կամիշը հայտարարել էր լրացուցիչ ամերիկյան զորակազմ ընդունելու «լիակատար պատրաստության» մասին։