Հոկտեմբերի 18-ին կայացել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների էներգետիկ ոլորտի լիազոր մարմիների ղեկավարների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի մասակցությամբ խորհրդակցություն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Քննարկվել է ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին պայմանագրի նախագիծը և դրան առչվող հարցերի լայն շրջանակ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է Հայաստանի տեսակետները պայմանագրի նախագծի առանձին կետերի վերաբերյալ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները նախագիծը վերջնականեցնելու նպատակով։