Քննարկվել է Ադրբեջանի և Ռուսաստանի տնտեսական...

Այսօր Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ  Շահին Մուստաֆաևի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը։

Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տարբեր ոլորտներում տնտեսական համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև համագործակցության առկա ներուժի արդյունավետ օգտագործման, փոխադարձ կապերի հետագա ընդլայնման և համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման հարցերի շուրջ: