«FlyOne Արմենիա» ավիաընկերության ինքնաթիռը, որը պետք է Երևան մեկներ վաղ առավոտյան, դեռևս գտնվում է Քիշնևում: Այս մասին հայտնեցին ՀՀ քաղավիացիայի կոմիտեից: «Թռիչքը հետաձգվել էր տեխնիկական պատճառներով: Խնդիրն արդեն վերացվել է, սակայն ինքնաթիռը դեռևս դուրս չի եկել Քիշնևի օդանավակայանից»,-հայտնեցին քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:



