Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Քևին Համլիթոնը։
Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում։
Նշվում է, որ Համլիթոնը պատասխանատու է այդ երկու կարևոր տարածաշրջաններում դաշինքի քաղաքականության համար։
Նա նաև քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության բաժնում գործընկերության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալն է։
Քեվին Համիլթոնը 2023-2026 թվականներին եղել է Թուրքիայում Կանադայի դեսպանը՝ համատեղության կարգով զբաղեցնելով նաև Վրաստանում և Ադրբեջանում Կանադայի դեսպանի պաշտոնը։
2016-2020 թվականներին նա եղել է Ռումինիայում, Բուլղարիայում և Մոլդովայում Կանադայի դեսպանը։



