Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Շիրակի մարզում Արեգնադեմի միջնակարգ դպրոցի շինարարական հրապարակում։ Նա ուսումնասիրել է կատարված աշխատանքների որակը, տեմպը և ավարտական փուլի աշխատանքների ծավալը։
Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ շինարարությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ նախատեսված ծավալը սահմանված ժամանակացույցի համաձայն ապահովելու նպատակով շինհրապարակում աշխատում է շուրջ 50 աշխատակից՝ երկու հերթափոխով։ Հիմնական աշխատանքներն ավարտված են, ընթացքում են ներքին հարդարման, արտաքին բարեկարգման, էլեկտրամատակարարման և ջրամատակարարման ցանցերի միացման աշխատանքները։



