Քաղաքապետարանը 37,2 մլն դրամ կտրամադրի հեռուս...

Երեւանի 308 մետր բարձրություն ունեցող հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգը անհատույց կհանձնվի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հայաստանի հեռուսատատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին: Այս նախագիծն ընդգրկված է Երեւանի ավագանու հոկտեմբերի 8-ին տեղի ունենալիք նիստի օրակարգում:

Նշենք, որ հեռուստաաշտարակի լուսավորության համակարգի արժեքը մոտ 37,2 մլն դրամ է:

Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, ասվում է. «Երեւանի 308 մետր բարձրությամբ հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգը տեղադրվել է Երեւանի քաղաքապետարանի կողմից 2011 թվականին եւ հաշվառված է Երեւանի քաղաքապետարանի հաշվեկշռում:

Տեղադրումից հետո համակարգը փաստացի չի սպասարկվել եւ ներկայումս գտնվում է անմխիթար վիճակում: Երեւանի քաղաքապետարանը՝ ի դեմս «Երքաղլույս» փակ բաժնետիրական ընկերության, վճարում է միայն ծախսած էլեկտրաէներգիայի համար:

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հայաստանի հեռուսատատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը պատրաստակամություն է հայտնել իրականացնելու լուսավորության համակարգի վերականգման եւ արդիականացման համապատասխան աշխատանքները, ինչպես նաեւ իր վրա վերցնել հետագա շահագործումը, պայմանով, որ Երեւանի քաղաքապետարանը հեռուստաաշտարակի գեղարվեստական լուսավորության համակարգն անհատույց հանձնի ընկերության հաշվեկշիռ:

Ելնելով վերոգրյալից առաջարկվում է Երեւան քաղաքի ավագանու որոշմամբ Երեւան քաղաքի սեփականություն համարվող գույքը նվիրել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությանը»: