Քաղաքական ռեպրեսիաների գործիք դարձած այս հանց...

Դանիել Իոաննիսյանի լոբբինգով ընդունված «հավաքներին նյութապես շահագրգռելու» հանցակազմի իրավական որոշակիության բացակայության ու ընդհանուր առմամբ` նման հանցակազմի անտրամաբանականության վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հրապարակվել է :

Փաստաբան, իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը նշում է.

«Այս նորմի հակասահմանադրականության հարցն առաջինը բարձրաձայնել ենք ու ՍԴ դիմելու համապատասխան միջնորդություններ ենք արել դեռևս 2022թ. Ավետիք Չալաբյանի ապօրինի հետապնդման (որի ընթացքում նա շուրջ 4 ամիս ապօրինի կալանաքի տակ էր): Դրանք բոլորը մերժվել են դատախազության և դատարանի կողմից:

Քաղաքական ռեպրեսիաների գործիք դարձած այս հանցակազմի ճակատագիրը մոտ է վախճանին (հուսով ենք ՍԴ-ն կհետևի Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումներին), բայց քանի հոգի այս հոդվածով ենթարկվեց ապօրինի հետապնդումների ու պահվեց անազատության մեջ:

Հ.Գ. Դե գիտեք, իրավաբանության ու ընդհանրապես բոլոր հնարավոր տեխնիկական ու հումանիտար գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Իոաննիսյանը հիմա էլ «Սահմանադրություն» է գրում»։